Միլանի «Ինտեր»-ը չի պատրաստվում նվազեցնել Էստեբան Կամբիասոյի աշխատավարձը: Այս մասին հայտարարել է 32-ամյա կիսապաշտպանի գործակալ Պեպինո Թերին:
«Ոչինչ չեմ լսել նման պահանջների մասին: Էստեբանը թիմի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2014 թվականը: Այնպես որ երկար ժամանակ կա այս հարցը քննարկելու համար»,- Calcio Mercato-ն փոխանցում է գործակալի խոսքերը:








































