Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Դեկտեմբերի 1-ին նշանակված «Իմպուլս»-«Արարատ» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:








































