Շարունակվում է բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Յուրիկ Միքայելյանը չկարողացավ առավելության հասնել գերմանացի բռնցքամարտիկ Աբասս Բարաուի նկատմամբ:
1-ին ռաունդում մեր մարզիկը հավասար պայքար մղեց հզոր մրցակցի դեմ: Ռաունդն ավարտվեց ոչ-ոքի` 6:6 հաշվով:
2-րդ և 3-րդ ռաունդներում ֆիզիկական հիանալի տվյալներ ունեցող Գերմանիայի ներկայացուցչի առավելությունն ակնհայտ էր: Ռաունդներն ավարտվեցին միևնույն` 4:8 հաշվով:
Այսպիսով` Յուրիկ Միքայելյան-Աբասս Բարաու` 14:22:









































