Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012-ի թվականի երիտասարդական առաջնությունը:
Պատրաստվում է ռինգ դուրս գալ Հայաստանի 2-րդ ներկայացուցիչը` Յուրիկ Միքայելյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում: Միքայելյանի հակառակորդը Գերմանիայի ներկայացուցիչ Աբասս Բարաուն է:
Հայ բռնցքամարտիկը հանդես կգա կարմիր անկյունում:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին արդեն ունի 1 հաղթանակ. Տարոն Սողոմոնյանը պարտության է մատնել ադրբեջանցի Նասրադդին Մամմադովին:






































