Monday, 29 04 2024
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Ինչո ՞ւ է վարչապետը ռևերանս անում Մոսկվայի առջև

«Նախընտրական էլեմետներ կան սրանում, քանի որ նախընտրական փուլում վերակենդանացնում են այն ծրագիրը, որը կարծես թե պետք է իրենց խոստումների հիման վրա արդեն սկսած լինեին»,- Հայաստանի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման գործում Ռուսաստանի 50 տոկոս մասնակցության մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության առթիվ մեզ հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը` շարունակելով. «2007 թվականի իրենց նախընտրական ծրագրով ատոմակայանի կառուցումը ավելի շուտ պետք է սկսվեր: Հիմա ասում են` 2014 թվականին են կառուցելու: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ընտրությունների հետ կապ ունի, և նրանք համարում են, որ դրանով կարող են ժողովրդին որևէ կերպ իրենց կողմը գրավել»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը` ռուս և հայ հանրությանը հիշեցնելով, որ «մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, նաև տեղեկացնելով, որ Հայաստանի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորման 50 տոկոսը կիրականացնի Ռուսաստանը, իսկ 50 տոկոսը՝ հայկական կողմը՝ ըստ ռուսական կողմի հետ պայմանավորվածության։ «Չի բացառվում, որ մենք վերանայենք մեր մասնակցության տոկոսը և ներգրավենք մասնավոր ներդրողների»,- ասել է ՀՀ վարչապետը։ Իսկ «Ռոսատոմը» դիտարկվո՞ւմ է որպես ներդրող» հարցին նա պատասխանել է. «Այո, իհարկե։ «Ռոսատոմը» մեր հիմնական գործընկերն է»։ Ըստ վարչապետի՝ նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Մերձավոր Արևելքից ներդրողներ, սակայն նրանց հետ դեռ բանակցություններ չեն տարվում։

Ակնհայտ է թերևս, որ վարչապետի` Հայաստանի ապագա ատոմակայանի 50 տոկոսը Ռուսաստանին, այն էլ՝ «Ռոսատոմին» փոխանցելու պատրաստակամությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նպատակներ ունի նախընտրական շրջանում: Ռուսաստանի 50 տոկոս մասնակցությունը կնշանակի, որ ՌԴ-ն նույնպիսի իրավունքներ կունենա Հայաստանի ապագա ատոմակայանի վրա, ինչպես որ ՀՀ կառավարությունը: Չի բացառվում, որ սա ՀՀ ներկա իշխանության որոշակի «նախընտրական խոստումն է» Ռուսաստանին` գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը որևէ կերպ աջակցելու համար: Կամ գոնե այս կամ այն թեկնածուով նրան չխանգարելու համար:

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը ՀԱԿ հավանական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել-չաջակցելու սցենարի առթիվ մեզ հետ զրույցում հայտարարեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կողմնակից է, բայց Տեր-Պետրոսյանի իշխանությունը այդպիսի քայլեր չի կատարի իշխանությունը պահելու համար: Կարծում եմ` Ռուսաստանը կպաշտպանի Սերժ Սարգսյանին»:

ՀԱԿ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ նոր ատոմակայանի կառուցման վարչապետի ներկայացրած տարբերակը «Հայաստանի շահերից չի բխում»: «Նոր ատոմակայանն, այո՜, մեզ պետք է, բայց դա պետք է վերականգնի մեր ազգային անվտանգության էներգետիկ բաղադրամասը, որը հիմա խախտված է:

Մեր էներգետիկ անվտանգության բաղադրամասը, փաստորեն, այս րոպեին օտար պետության ձեռքերում է գտնվում: Նոր ատոմակայանը եթե մենք կառուցում ենք, ապա դա ամբողջովին պետք է մեր սեփականությունը լինի: Եթե վարկերի հարց կա, թող վարկերի հարցը լուծեն, ոչ թե սեփականատեր ման գան:

Ատոմակայանն այնպիսի կառույց չէ, որը ոչ պետական կարող է լինել: Դա պետք է պետությունը վերցի իր վրա ամբողջովին` դրա պատասխանատվությունով: Չկայացած երկրներում նման կառույցը վստահել մասնավոր սեկտորին կամ ուրիշ պետության, ես կարծում եմ` դա սխալ է, ոտքից-գլուխ»,- ասաց Աբգարյանը:

Ըստ նրա` «աննպատակահարմար է նոր ատոմակայանի կառուցումը, որովհետև Հայաստանն այսօր նոր կառուցվելիք էլեկտրակայանի տված էներգիայի համար համապատասխան կարողություններ ունի և լրացուցիչ ատոմակայան կառուցելն այնքան էլ հրատապ չէ Հայաստանի համար: Այս պահին Հայաստանը կառուցել է հիդրոէլեկտրակայաններ, որոնք չեն աշխատում, ըստ էության: Իսկ հիմա կառուցելու են մի բան, որը, որպես սեփականություն, փաստորեն, իրենց չի պատկանելու, որովհետև 50 տոկոսը Ռուսաստանինն է, և եթե մյուս կեսի մեջ հնարավոր են մասնավոր ներդրումներ` բնական է Հայաստանի մասնաբաժնի հաշվին են լինելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում