«Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով: Այդ մասին են հայտնում բրիտանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները նախատեսում են հզորացնել թիմի հարձակման գիծը, որն այժմ այնքան էլ կայուն չէ: Տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ն առաջարկով կդիմի մյունխենյան ակումբին արդեն հունվարին:
Հիշեցնենք, որ Գոմեսը վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից: Վերադառնալուց հետո առաջին իսկ հանդիպմանը ֆուտբոլիստն աչքի է ընկել` խփելով գեղեցիկ գոլ «Հանովեր»-ի դարպասին:



































