Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի ապագան սերտորեն կապում է երիտասարդ խաղացողների հետ, որոնցից է, օրինակ, Ջեք Ուիլշերը:
«Մենք 2,5 տարվա պայմանագիր ունենք Ուիլշերի հետ. դա երկար ժամանակ է: Մենք մի թիմ ենք ստեղծել, որում հանդես են գալիս երիտասարդ խաղացողներ, տաղանդներ: Օրինակ՝ Գիբսը, Չեմբերլենը, Ուիլշերը: Այս ֆուտբոլիստների թվին կարելի է գումարել նաև Ուոլքոթին ու Ռեմսիին:
Իմ նպատակն է ստեղծել ամբողջական մեխանիզմ, որը կգործի: Այս ընթացքում ես սա եմ փորձել անել: Համոզված եղեք, որ ես կատարում եմ իմ աշխատանքն ինչպես հարկ է»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը:









































