«Միլան»-ի կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Մեկսեսը բավականին կոշտ է պատասխանել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին, ով ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե ֆուտբոլիստը շուտով ստիպված կլինի լքել թիմը:
«Չգիտեմ, թե ինչու է Դեշամի մոտ նման կարծիք ձևավորվել: Նա պետք է լռի և չխոսի այն բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունի: Չէ՞ որ «Միլան»-ից իմ հեռանալը ոչ մի կապ չունի Ֆրանսիայի ընտրանու հետ:
Նշեմ նաև, որ Դեշամի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես չեմ պատրաստվում լքել «Միլան»-ը»,- հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը:








































