«Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն հայտարարել է, որ բացի «Սանթոս»-ից իր հետ կապնվել են նաև բրազիլական այլ ակումբներ:
«Ֆուտբոլում երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի վաղը: Ես պրոֆեսիոնալ եմ ու չեմ կարող հայտարարել, որ բացի «Սանթոս»-ից այլ բրազիլական ակումբում չեմ խաղա:
Ես առաջարկ եմ ստացել «Սան Պաուլո»-ից, «Ատլետիկո Մինեյրո»-ից ու «Գրեմիո»-ից, ու դրանք էլ պետք է դիտարկեմ»,– Ռոբինյոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն՝ հղում կատարելով Lancenet-ին:
Հիշեցնենք, որ Ռոբինյոն երկար ժամանակ հանդես է եկել «Սանթոս»-ի կազմում, որը ցանկանում է հետ վերադարձնել իր երբեմնի առաջատարին:








































