ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուրախ կլիներ, եթե ֆրանսիական ակումբում հնարավորություն ունենար խաղալու Դևիդ Բեքհեմի և Մարիո Բալոտելիի հետ:
«Վստահ եմ, որ Բեքհեմը բազմաթիվ առաջարկներ կստանա աշխարհի տարբեր ակումբներից, սակայն Փարիզում շատ հետաքրքիր նախագիծ է ստեղծվում, և եթե Դևիդը դեռևս ցանկանում է տիտղոսներ նվաճել , ապա մեր ակումբը հենց իր համար է:
Մարիո Բալոտելին շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա կարող է աշխարհի լավագույն հարձակվողը դառնալ: Կարծում եմ` Մարիոն հասունացել է, և ես ուրախ կլինեի կրկին խաղալ նրա հետ նույն ակումբում»,- Sky Sports-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:








































