Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր ակումբը պատրաստվում է հաղթող ճանաչվել Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկությունում:
«Չեմպիոնների Լիգան մեծ մարտահրավեր է մեզ համար, քանի որ սա շատ կարևոր մրցաշար է: Հաղթող ճանաչվելը շատ բարդ է, քանի որ այստեղ խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերը: Չեմպիոնների Լիգայի գավաթը նորից նվաճելու համար հարկավոր է չափազանց մեծ աշխատանք կատարել»,- Soccerway.com-ը փոխանցում է Մեսսիի խոսքերը:








































