«Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին չի հուզում, որ լոնդոնյան ակումբի հետ ստորագրած իր պայմանագիրը նախատեսված է ընդամենը 8 ամսով:
«Այս ընթացքում ես ճիշտ հնարավորություն եմ փնտրել. թիմ, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում և պայքարում է տիտղոսների համար:
Ինձ չի հուզում, որ պայմանագիրը կարճաժամկետ է: Ինձ միայն մի միտք է մտահոգում` պետք է հաղթանակ տանել յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը: Մենք 5 տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք: Հուսով եմ` մրցաշրջանի ավարտին կարող ենք մի քանի տիտղոս նվաճել»,- ասել է իսպանացի մասնագետը:








































