Capital.bg-ի տեղեկացմամբ՝ ՀՀ առաջին Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը նշանակվել է Բուլղարիայի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կարևորում եմ այն փաստը, որ իմ սաները վստահում են ինձ: Առաջիկայում մեզ մրցաշարեր են սպասվում, և մենք անմիջապես կսկսենք նախապատրաստական աշխատանքները: Հավաքականում կընդգրկվեն միայն արժանի մարզիկները»,- նշել է Նազարյանը:
Հայ մարզիկն այս պաշտոնում փոխարինել է Բրատան Ցենովին: Նազարյանի օգնականներն են Վալենտին Ռոնչևը և Սերաֆիմ Բարզակովը:






































