Լոնդոնի «Ֆուլհեմ»-ը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը ցանկանում են գնել «Արսենալ»-ի կիսապաշտպան Անդրեյ Արշավինի իրավունքները: Երկու թիմերն էլ արդեն հարցում են կատարել լոնդոնյան ակումբի գրասենյակ:
Հայտնի է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի 31-ամյա նախկին ավագի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը շուրջ 5-6 մլն եվրո է պահանջում և գերադասում է ամբողջովին վաճառել ֆուտբոլիստի իրավունքները:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` կիսապաշտպանի ծառայություններով է հետաքրքրված նաև «Ռեդինգ»-ը:
Արշավինն ընթացիկ մրցաշրջանում 8 հանդիպում է անցկացրել և 1 գոլ հեղինակել:









































