Եվրոպա լիգայի խաղարկության «Լացիո»-«Տոտենհեմ» խաղից հետո, որն ավարտվեց 0:0 հաշվով, Վիլաշ-Բոաշը հայտնել է իր կարծիքը:
«Բարդ խաղ ստացվեց: Ամբողջ 90 րոպեների ընթացքում զգում էինք մրցակցի գործադրած ճնշումը:
Նշեմ, որ մենք լավ սկսեցինք: Բայց «Լացիո»-ն հետզհետե վերցրեց նախաձեռնությունը: Կրկնվեմ, բարդ խաղ էր, այնպես որ այս ոչ-ոքին կարելի է լավ արդյունք համարել:
Բեյլի գո՞լը: Այն չպետք է չհաշվեին, ինչպես և «Ուայթ Հարթ Լեյն»-ում», – մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:








































