Գերմանական «Շալկե»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը խոսել է իր՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը հերքել է այդ հարցի շուրջ պտտվող տեղեկությունները՝ գրում է sport1.de-ն:
«Ես՝ «Արսենալ»-ո՞ւմ. առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- ասել է հոլանդացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Հունտելարի՝ «Շալկե»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը:








































