Անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-ից հեռանալուց հետո կարող է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվել:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Բեքհեմը հայտարարել էր, որ հեռանում է «Լոս Անջելես Գելեքսի»-ից: Դևիդը վերջին խաղն ամերիկյան թիմի կազմում կանցկացնի դեկտեմբերի 1-ին:






































