«Մանչեսթեր Սիթի»-ի ռմբարկու Կառլոս Տևեսն իր կարծիքն է արտահայտել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ Գոնսալո Իգուաինի և Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Այդ մասին է հայտնում իսպանական մամուլը:
«Իգուաինն անչափ լավ է կատարում իր աշխատանքը «Ռեալ»-ում: Ճիշտ է, ներկայումս նա Բենզեմայի հետ կիսում է հիմնական կազմում իր տեղը և այդ կապակցությամբ էլ վստահություն չի զգում, ինչպես նախկինում: Սակայն երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, հիանալի է կատարում իր պարտականությունները:
Ռոնալդուն, անշո՛ւշտ, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Մեզ հետ խաղում նա, անկասկած, խաղադաշտ դուրս կգա առանց ավելորդ անհանգստության և կխաղա այնպես, ինչպես միշտ: Մենք պետք է ուշադիր լինենք Քրիշտիանուի նկամամբ»,- ասել է Տևեսը:








































