«Նորդշելանդ»-ի դեմ խաղից հետո «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կիսվել է տպավորություններով:
«Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել այն գոլի համար, որ այդքան շատ վեճեր հարուցեց: Դրվագի սկիզբը ես չտեսա, միայն տեսա այն, որ Ադրիանոն ստացավ գնդակն ու ուղարկեց այն դարպասը: Նա ասաց ինձ, որ գնդակը եկավ իր մոտ ու այդ պահին իր մոտ գործեց հարձակվողի բնազդը, ինչն էլ նրան մղեց գնդակը ցանցն ուղարկելուն:
Դրանից հետո մենք ցանկանում էինք թողնել, որ մրցակիցը նորից գոլ խփի, սակայն Ստեպանենկոն խանգարեց նրանց: Դրանից հետո կոպիտ պայքար սկսվեց ծավալվել: Մենք այդ պայքարում զիջեցինք, ու մրցակիցը խփեց երկրորդ գոլը: Նրանք արժանի էին այդ գոլին:
Մեր դարպասը ուղարկված երկրորդ գոլից հետո մենք սթափվեցինք: Լիովին տնօրինում էինք խաղը, ստեղծեցինք շատ պահեր: Կարծում եմ`արդյունքն արդարացի է», – խաղից հետո հայտարարել է Լուչեսկուն:








































