Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մոնպելյե»-ի դեմ խաղից առաջ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է ակնկալիքներով:
«Մենք գնում ենք դեպի մեր նպատակը քայլ առ քայլ: Գլխավորը հիմա խմբից դուրս գալն է, իսկ երբ դա արած կլինենք, կմտածենք առաջին տեղով դուրս գալու մասին: Հիմա եկեք պարզապես հաղթենք «Մոնպելյե»-ին:
Շատ կարևոր է, որ մեզ հաջողվեց հիանալի խաղ անցկացնել «Տոտենհեմ»-ի դեմ, քանի որ դա կբարձրացնի թիմային ոգին: Եթե լավ խաղ ես խաղում, անպայման հաղթում ես:
«Տոտենհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը կարող է լավ հիմք ծառայել նոր հաջողությունների հասնելու համար: Այն մեզ ավելի վստահ դարձրեց սեփական ուժերի նկատմամբ», – Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:






































