Լոնդոնի «Արսենալ»-ը և կիսապաշտպան Տեո Ուոլքոտը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է goal.com-ը:
23-ամյա կիսապաշտպանը կստանա 90.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Նշենք, որ ֆուտբոլիստը «Արսենալ»-ից պահանջում էր բարձրացնել իր վարձատրության չափը՝ շաբաթական 75.000 ֆունտից այն դարձնելով 100.000 ֆունտ: Սակայն թիմի առաջարկած պայմանները բավարարել են Ուոլքոտի պահանջները:









































