Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարեց, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում: Հոլանդացին չի բացառում, որ կարող է մարզական կարիերան կարող է ավարտել «Բավարիա»-ում:
«Միանշանակ կարող եմ ասել, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է: Երջանիկ եմ Մյունխենում: Նույնը կարող եմ ասել նաև ընտանիքիս անդամների մասին: Մյունխենը հիանալի քաղաք է:
Ես եվրոպական բազմաթիվ քաղաքներում եմ ապրել, բայց այստեղ ամեն ինչ այլ է: Մյունխենում ավելի լավ եմ զգում, քան ցանկացած այլ քաղաքում: «Բավարիա»-ի հետ մինչև 2015թ. գործող պայմանագիր ունեմ և չեմ պատրաստվում ժամկետից շուտ խզել այն»,- հայտարարեց Ռոբենը:






































