Չեմպիոնների լիգյաի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ մրցակցի կազմում առավել շատ վախենում է Քրիշտիանու Ռոնալդուից:
«Ես հույս ունեմ, որ Ռոնալդուի մոտ վատ երեկո կստացվի, քանի որ խաղալ մի ֆուտբոլիստի դեմ, որ կարող է ցանկացած խաղում 1 կամ 2 գոլ խփել, շատ դժվար է:
Պորտուգալացին լավագույն ֆուտբոլիստն է ու արժանի է «Ոսկե գնդակը» նվաճելուն: Նա այնքան շատ գոլեր խփեց նախորդ մրցաշրջանում, որ «Ռեալ»-ը կարողացավ առաջ անցնել «Բարսելոնա»-ից: Նրա նկատմամբ պետք է չափազանց ուշադիր լինել»,– Մանչինիի խոսքերն է մեջբերում The Telegpaph-ը:







































