«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը հայտնել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ կայանալիք հանդիպման իր ակնկալիքների մասին:
«Բոլոր խաղերը յուրովի ծանր են, և «Սպարտակ»-ի դեմ հանդիպումը բացառություն չի լինի: Կանենք ամեն հնարավորը 3 միավոր վաստակելու համար:
Ցրտից չենք վախենում: Պարզապես պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը խաղի վրա»,- Սոնգին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:








































