Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր «Սարագոսա»-ին: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ կատալոնացիների:
Հատկանշական էր սակայն խաղը ոչ արդյունքով: Խաղի ամենագեղեցիկ պահերից մեկը այն էր, երբ երկրպագուները հոտնկայս ծափահարում էին Կարլես Պույոլին, ով շատ ցավալի վնասվածքից հետո կամային բարձր որակներ դրսևորեց ու սպասվածից բավականին շուտ վերադարձավ խաղադաշտ:
Դա տեղի ունեցավ խաղի 75-րդ րոպեին, երբ Վիլանովան որոշեց փոխարինել Կարլեսին:






































