Այսօր՝ նոյեմբերի տասնյոթին, Գերմանիայի Բունդեսլիգայի տասներկուերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Բայեր Լևերկուզեն» – «Շալկե» հանդիպումը:
Տանտերերին հաջողվեց վստահ հաղթանակ տանել առաջնության երկրորդ տեղով ընթացող թիմի նկատմամբ: «Լևերկուզեն»-ը հաղթեց 2:0 հաշվով:
Գոլերը՝ (45ʹ) Շուրլե, (67ʹ) Կյեբլինգ:






































