Այսօր՝ նոյեմբերի տասնյոթին, Ուկրաինայի առաջնության տասնվեցերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Արսենալ Կիև» – «Շախտյոր Դոնեցկ» դիմակայությունը:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը երեք րոպե անց Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Յարոսլավ Ռամիցկին մրցակցին հարվածելու պատճառով կարմիր քարտ ստացավ՝ Մխիթարյանի թիմին թողնելով էլ ավելի ծանր իրադրությունում: Փաստորեն այդ կարմիր քարտը վճռորոշ եղավ այս խաղում:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Այսպիսով՝ «Արսենալ Կիև» – «Շախտյոր»՝ 2:0:
Գոլերը՝ (34ʹ) Շացկիխ, (90+3ʹ) Կոբախիձե:






































