Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ թուրք-իրաքյան հարաբերություններում առկա լարվածությունն իր կնիքն է թողել նաև դիվանագիտական ոլորտի վրա: Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին դիվանագիտական դեմարշ է ձեռնարկել Թուրքիայի դեմ:
Թուրքիան ցայժմ հրաժարվում է իրաքյան կողմին հանձնել Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմիին, իսկ Իրաքը պատժամիջոցներ է կիրառել թուրքական TPAO ընկերության նկատմամբ:
Դիվանագիտական աղբյուրները վստահեցնում են, որ Իրաքի վարչապետը Բաղդադում նախարարություններին, նախարարներին ու բարձրաստիճան անձանց կարգադրել է չմասնակցել Թուրքիայի դեսպանատանն ու հյուպատոսարաններում անցկացվող միջոցառումներին:
Աղբյուրների պնդմամբ՝ այդ կարգադրությունն արվել է երեք շաբաթ առաջ: