Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ թուրքական TPAO ընկերությունը մուտք է գործել աֆղանական շուկա: TPAO-ն իրավունք է ստացել Աֆղանստանում շահագործել 8 գազային հանքահոր: Նախագիծը գնահատվում է 10 միլիոն դոլար: Սրանով իսկ TPAO-ն դարձել է Աֆղանստան մտած արևմտյան առաջին ընկերությունը:
Միջազգային ներդրումային բանկերի պատրաստած զեկույցում նշված է, որ Աֆղանստանի ստորգետնյա պաշարները կազմում են 3 տրիլիոն դոլար: Աֆղանստանի բնական պաշարների շահագործմամբ առաջինը սկսել է զբաղվել Չինաստանը: