Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է բաց թողնել ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հս. Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, որից հետո նրա մասնակցությունը Մունդիալին հարցականի տակ է:
Առայժմ մրցաշարին ամբողջովին պատրաստ չէ Չիլիի ընտրանու մեկ այլ առանցքային ֆուտբոլիստ` Արտուրո Վիդալը: Նա դեռ չի վերականգնվել ծնկի վիրահատությունից և կարող է բաց թողնել մեկնարկային հանդիպումները:








































