Հուլիսի 1-ից արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Խավիեր Ձանետին կստանձնի «Ինտեր»-ի փոխնախագահի պաշտոնը:
Ա Սերիայի վետերանի` միլանյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին: Այնուհետև 40-ամյա Ձանետին կավարտի ֆուտբոլիստի կարիերան, ինչի մասին հայտնել էր մայիսի սկզբին և կշարունակի աշխատել ակումբում` կատարելով փոխնախագահի պարտականությունները:
Հավելենք, որ «Ինտեր»-ի կազմում ֆուտբոլիստը 19 մրցաշրջան է անցկացրել:








































