«Վեսթ Բրոմվիչ»-ը բանակցություններ է սկսել Մոսկվայի «Սպարտակ»-ի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերի շուրջ: Այդ մասին է հայտնում Sport-ը։
26-ամյա հայ հարձակվողը համարվում է անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։ «Սպարտակ»-ի հետ Մովսիսյանի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին, սակայն նա պատրաստ է տեղափոխվել այլ` ավելի ուժեղ առաջնություն։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը պատրաստ է 9 միլիոն ֆունտ առաջարկել Մովսիսյանի տրանսֆերի դիմաց:










































