Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ուսի վնասվածք է ստացել Հյուսիսային Իռլանդիայի դեմ կայացած ընկերական մրցավեճում (2:0), հաղորդում է L’Equipe-ը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս բժշկական հետազոտության կենթարկվի, որը ցույց կտա, թե ինչ աստիճանի ծանրության է վնասվածքը:
Հիշեցնենք, որ Չիլիի ընտրանին պետք է մասնակցի Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնությանը, որի մեկնարկին հաշված օրեր են մնացել:








































