Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով` թիմի պաշտպան Խերարդ Պիկեն զուր է պատմել իր և Սեսկ Ֆաբրեգասի զրույցի մանրամասները:
Ավելի վաղ Պիկեն հայտարարել էր, որ Ֆաբրեգասի` կատալոնական ակումբ տեղափոխության հարցն արդեն լուծված է:
«Կարծում եմ` ճիշտ չէ հրապարակել նման զրույցի մանրամասները: Ակումբների որոշումը ես չեմ քննարկի: Ֆաբրեգասն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է, և ես պատասխանատու եմ նրա համար այստեղ: Սեսկն, իսկապես, հաջող է հանդես գալիս ցանկացած գծում»,- Marca-ն մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:








































