Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:
«Ես հետաքրքրված եմ Ֆաբրեգասի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմամբ: Նա մտադիր է լքել «Բարսելոնա»-ն և վերադառնալ ԱՊԼ: Ինձ թվում է՝ դա շատ հասկանալի է:
Հիմա նա պայմանագիր կկքնի «Չելսի»-ի կամ մեկ այլ անգլիական ակումբի հետ, բայց դա ո՛չ այսօրվա, ո՛չ էլ վաղվա հարց է: Դա տեղի կունենա աշխարհի առաջնության ավարտից հետո»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Yahoo! Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:









































