Փարիզում ընթացքի մեջ է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը: «Ռոլան Գարոս»-ում հայտնի է դարձել կանանց մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչ փուլում այսօրը մրցեցին ռուս Մարիա Շարապովան և Կանադան ներկայացնող Էժենի Բուշարը: Թեև Շարապովան առաջին խաղափուլում զիջեց մրցակցին 4:6 հաշվով, սակայն հետագայում բեկեց հանդիպման ընթացքը և, մյուս երկու խաղափուլերում հաղթանակ տոնելով 7:5 և 6:2 հաշիվներով, պարտության մատնեց Բուշարին:
Ռուս թենիսիստուհու մրցակիցը եզրափակիչ մրցավեճում կլինի Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) զույգի հաղթողը:
Մարիա Շարապովա – Էժենի Բուշար` 4:6, 7:5, 6:2








































