Անգլիայի ազգային հավաքկանի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածք է ստացել Էկվադորի հավաքականի հետ ընկերական խաղում (2:2) և կարող է բաց թողնել Մունդիալը:
«Մեծ անհաջողություն կլինի, եթե կորցնենք նրան: Անհանգստանում եմ նրա համար: Նա ծնկի վնասվածք է ստացել մրցակցի հետ պայքարում: Վաղը նա բուժզննում կանցնի, որից հետո հստակ պատկերացում կկազմենք նրա առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:
«Հուսով եմ՝ նրա վնասվածքը լուրջ չի լինի»,- հավելել է մասնագետը:









































