Լոնդոնի «Չելսի»-ն հայտարարել է, որ կիսապաշտպան Էդեն Ազարը, ով լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 17 համարի մարզաշապիկով, վերցրել է 10 համարը: Ավելի վաղ 10 համարի ներքո թիմում հանդես էր գալիս Խուան Մատան, ով «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել:
«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա կրելու 10 համարը: Այն ինձ համար սովորական է և շատ հարազատ`Բելգիայի հավաքականից: Բացի այդ, 10 համարի մարզաշապիկով հանդես են եկել կուռքերս, մասնավորապես, Զինեդին Զիդանը:
Հուսով եմ` այն ինձ հաջողություն կբերի ապագայում: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ են երկրպագուները տեսնելու ինձ նոր համարի մարզաշապիկով հաջորդ մրցաշրջանում»,- «Չելսի»-ի մամլո ծառայությունը մեջբերում է Ազարի խոսքերը:









































