Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Պանամայի թիմին և ընկերական խաղում առավելության հասավ 4:0 հաշվով:
Նշենք, որ մինչև աշխարհի առաջնության շրջանակներում կայանալիք մեկնարկային հանդիպումը Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն: Հունիսի 6-ին բրազիլացիները հանդիպում կանցկացնեն Սերբիայի ընտրանու դեմ:
«Մունդիալ-2014»-ի խմբային փուլում Բրազիլիայի ընտրանին կմրցակցի Խորվաթիայի (հունիսի 13-ին), Մեքսիկայի (հունիսի 17-ին) և Կամերունի (հունիսի 24-ին) հավաքականների դեմ:
Ընկերական հանդիպում
Բրազիլիա – Պանամա՝ 4:0
Նեյմար (27’), Դանի Ալվես (40’), Հալկ (46’), Վիլիան (73’)








































