Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ խաղ կցուցադրի: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Ես շատ երջանիկ եմ «Ռեալ»-ում: Վստահ եմ, որ գալիք մրցաշրջանում ավելի օգտակար կլինեմ թիմիս»,- ասել է Բեյլը:
Հիշեցնենք` Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը «արքայական ակումբ» է տեղափոխվել 2013/14 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ: «Տոտենհեմ»-ի հետ շատ երկարատև և բարդ բանակցություններ են ընթացել: «Ռեալ»-ը շուրջ 100 մլն եվրո է վճարել Բեյլի տրանսֆերի դիմաց:









































