Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման նշել է, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տարբերվում է «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից.
«Անչելոտին հանգստություն բերեց: Անչելոտին՝ ի տարբերություն Մոուրինյոյի, չի ճնշում խաղացողներին: Ժոզեն մեծ մեծագույն մարզիչ է, բայց մոտիվացիայի այլ մեթոդ է օգտագործում: Նա սիրում է, երբ թիմը գտնվում է ճնշման տակ:
Երբեմն դա անհրաժեշտ է լինում: Այնուամենայնիվ, եթե դա շարունակվում է ամբողջ մրցաշրջանի ընթացքում, ապա դու կարող ես լարվել»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում AFP-ն:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ռեալ»-ում անցկացրած 3 տարիների ընթացքում թիմի հետ 1-ական անգամ դարձավ Իսպանիայի առաջնության, Իսպանիայի գավաթի և Իսպանիայի սուպերգավաթի հաղթող, իսկ Անչելոտիի առաջին իսկ տարում «Ռեալ»-ը տիրացավ Իսպանիայի արքայական գավաթին և իր պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:









































