«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը` Լիոնել Կաստիլյոն նշել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէր լինի մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում:
«Սերխիոն ուրախ կլիներ տեղափոխվել «Բարսելոնա», բայց «Մանչեսթեր Սիթի»-ն նրա տրանսֆերն իրականացնելու համար ահռելի գումարներ է պահանջում: Ագուերոն շատ կարևոր է Պելեգրինիի համար»,- Կաստիլյոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ կային ասեկոսեներ, որ կատալոնական ակումբը պատրաստ է արգենտինացի հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել 38 մլն եվրո:









































