IBF, IBO, WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) արդեն ժամանել է Մակաո:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վիկը պատրաստվում է մայիսի 31-ին մենամարտել WBA վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ճամայկացի Նիկոլաս Ուոլսթերսի դեմ մենամարտին (23-0, 19 նոկաուտ):
Boxingscene-ի հետ զրույցում Դարչինյանը նշել է, որ հավատում է ուժերին: Վիկը նաև գիտի, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի դեմ:
«Դիտել եմ նրա մենամարտերը: Ուոլթերսը շատ փորձառու է: Բայց ես ավելի ուժեղ եմ: Հուսով եմ՝ Դոնեյրի հետ կրկին մենամարտելու հնարավորություն կունենամ: 2-րդ մենամարտում ես ընդամենը 1 սխալ թույլ տվեցի, որը ճակատագրական եղավ»,- հայտարարել է Դարչինյանը:



Լուսանկարները՝ Boxingscene-ի








































