Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն ATP-ի՝ Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում առավելության հասավ սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց 6:0, 6:4 հաշվով: Մրցապայքարը տևեց 1 ժամ 16 րոպե:
Հատկանշական է, որ Տիպսարևիչն այս պարտությունից հետո կորցնում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Հաջորդ տուրում Տիպսարևիչը կխաղա իսպանացի Դավիդ Ֆերերի, իսկ Խուան-Մարտին դել Պոտրոն՝ Ռոջեր Ֆեդերերի դեմ:






































