Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է ԲԿՄԱ-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հայտնել է «բանակայիններ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը:
«Մեզ դուր է գալիս Մովսիսյանի խաղը: Նա նաև ընգրկված է մեր՝ տրանսֆերային ցուցակում: Սակայն չենք շտապում բանակցություններ սկսել: Բնականաբար, նման հարձակվողի ծառայություններից չէինք հրաժարվի՝ հաշվի առնելով նաև առկա կադրային խնդիրները»,- հայտարարեց Բաբաևը:
Մովսիսյաը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը երկարաձգելու կապակցությամբ:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Կրասնոդար»-ի ղեկավարությունը պատրաստվում է Հայաստանի հավաքականի հարձակվողին նոր՝ 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ 2 մլն եվրո տարեկան աշխատավարձով:








































