
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին՝ մանսավորապես նշելով հետևյալը.
«Ոչ մի կերպ չի հաջողվում մոռանալ «Ռեալ»-ի հետ խաղը: Չնայած անհաջողությանը, դա ինձ մղում է նոր պայքարի: Հայաստանում ասում են, որ Աստված երբեմն քեզ ընկնելու հնարավորություն է տալիս, որպեսզի գնահատես թռիչքդ:
Յուրգեն Կլոպն ու թիմակիցներս ասացին, որ հավատում են ուժերիս, և ես պետք է գլուխս բարձր պահեմ: Դա շատ օգնեց ինձ:
Ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ համեմատել Ուկրաինայի ու Գերմանիայի առաջնությունները: Գերմանիայում ամեն ինչ այլ է: Թիմերը գրեթե հավասարազոր են, և նույնիսկ աղյուսակի ստորին հատվածի թիմերը կարող են պայքարել հաղթանակի համար»,- հայտարարել է Մխիթարյանը: