Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայոց պատրիարքությունը և Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի անորոշ ճակատագիրը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի տաճարը Իսրայելի իշխանությունների կողմից կարող է փակվել ջրամատակարարման համար մոտ երկուսուկես միլիոն դոլար պարտքեր կուտակած լինելու պատճառով:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց տեղեկանալ, որ գերեզմանը դեռ չի փակվել և հնարավոր է՝ չփակվի: Հայերը՝ հույների և կաթոլիկների հետ միասին, գերեզմանի սեփականատերեր են, նույն դիրքն են գրավում և ունեն հավասար իրավունքներ:

Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայերը, հույները և կաթոլիկները համաձայն չեն պարտքերը մուծելու հետ, և հիմա խորհրդակցաբար պետք է մեկ ընդհանուր որոշման գան և խնդիրը Իսրայելի կառավարության ուշադրությանն արժանացնեն: Արիս սրբազանը նշեց, որ իսրայելական տարբեր կառավարությունների օրոք տաճարի համար որևէ վճարում չի իրականացվել, միշտ անվճար հիմունքներով է եղել, և հիմա իրենք ուզում են այդ կարգավիճակը պահել և պաշտպանել:

«Այսօր սկսում ենք բանակցությունները, տակավին հանդիպումներ կարող ենք ունենալ, միասնական դիրքորոշում պետք է արտահայտենք: Թե երբ հարցը վերջնական լուծում կստանա, չեմ կարող ասել, պետք է համակարգենք հանդիպումը, չեմ կարող ասել վա՞ղը կլինի, թե՞ մյուս օրը, թե՞ մյուս շաբաթ, դա կապված է նաև մյուս թեմերի ժամանակացույցից»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե անգամ հանդիպումը ձգձգվի, միևնույն է, տաճարը չի փակվի, փակվելը ամենավերջին միջոցն է։ Նա հույս հայտնեց, որ դրանից առաջ լուծում կգտնվի:

Արիս սրբազանը նաև նշեց, որ նամակներ կգրեն, կառավարության հետ անմիջական հանդիպումներ կունենան: «Այս պահին մեր միասնական կեցվածքն այն է, որ չվճարենք, իսկ եթե ուրիշ լուծում կարողանանք գտնել, եզրակացության կբերվի, բայց առայժմ սա միայն իմ կարծիքն է, պետք է որ հոգևոր պետերի հետ հանդիպում ունենանք, որ ճշտենք այդ»,- ասաց նա:

Այս խնդիրը նոր չէ, այն առկա է արդեն երկու տարուց ավելի, քանի որ 2 տարի առաջ տեղի իշխանություններն ուժը կորցրած են ճանաչել Օսմանյան կայսրության ժամանակներից սահմանված՝ ջրամատակարարման կամ այլ կոմունալ ծառայությունների համար տրվող արտոնությունները, և հիմա իրենք հրաժարվում են վճարել գումարը, քանի որ տաճարը երբեք ջրի համար չի վճարել ոչ մի իշխանության օրոք:

Արիս սրբազանը նաև տեղեկացրեց, որ հույն եկեղեցու առաջնորդները խնդիրը լուծելու խնդրանքով արդեն դիմել են Իսրայելի կառավարությանը, սակայն պատասխան առայժմ չեն ստացել: Դրա համար հիմա միասնական դիրքորոշում են արտահայտելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում