Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկությունը:
Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում ուժերը չափեցին մադրիդյան ակումբները՝ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: Հանդիպման հաշիվը բացեցին Իսպանիայի գործող չեմպիոնները: Իկեր Կասիլյասի սխալից օգտվեց Դիեգո Գոդինը, ով, ինչպես և «Բարսելոնա»-ի դեմ Լա Լիգայի «ոսկե խաղում», գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ: Առաջին խաղակեսն ավարտվեց «Ատլետիկո»-ի առավելությամբ՝ 1:0 հաշվով:
Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ հատվածում 110-րդ րոպեին Գարեթ Բեյն առաջ է մղում իր թիմի, իսկ Մարսելոն 118-րդ րոպեին հաշիվը դարձնում է 3:1: Քրիշտիանու Ռոնալդուն 120-րդ րոպեին իրացրեց 11 մ հարված՝ հաշիվը դարձնելով 4:1: Այսպիով՝ Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:1 (4:1, լ.ժ.)
0:1 Գոդին (36′), 1:1 Ռամոս (90+3’), 2:1 Բեյլ (110′), 3:1 Մարսելո (118′), 4:1 Ռոնալդու (120′, 11մ)