Շոտլանդական «Սելթիկ»-ը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում երեկ հանդիպեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Ակումբն անակնկալ հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ, սակայն այստեղ ավելի հետաքրքիր փաստ կա. «Սելթիկ»-ը գնդակին տիրել է խաղաժամանակի չափազանց քիչ հատվածում: Երևի տոկոսային հարաբերությամբ ասելն ավելի սպառիչ կլինի. 11% գնդակին տիրել է «Սելթիկ»-ը, 89%՝ «Բարսելոնա»-ն: Սակայն, այնուամենայնիվ, տանտերերին հաջողվեց 2:1 հաշվով հաղթել կատալոնյան գերհզոր մեքենային:







































