Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ իրենց ակումբ հնարավոր տեղափոխությունը շատ դրական ազդեցություն կունենա ֆրանսիական ակումբի վրա:
«Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Նա կարողանում է շատ գոլեր խփել ու խաղի արդյունք վճռել: Նրա՝ ՊՍԺ տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա բոլորի վրա»,- l’Equipe-ի փոխանցմամբ՝ ասել է Պաստորեն:




































